Ադրբեջանն ուժեղացնում է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ

Լուրեր

20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
Բոլորը

Ադրբեջանը կարևոր է համարում Իսրայելի հետ ռազմական համագործակցության ամրապնդումը։ Նման կարծիք է հնչել Բաքվում ADEX պաշտպանական ցուցահանդեսի շրջանում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և իսրայելական Rafael ընկերության ղեկավար Յոավ Հար Էվենի հետ հանդիպմանը։

Rafael-ը և Իսրայելից ևս 8 ընկերություն մասնակցում է Բաքվում ընթացող ցուցահանդեսին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս ընկերությունը գործում է 1948 թվականից և հանդիսանում է իսրայելական զենքի չորս խոշորագույն արտահանողներից մեկը, իսկ աշխարհում զենքի 100 խոշորագույն ընկերություններից մեկն է, 2021թ․ տվյալներով էլ՝ աշխարհում 49-րդ տեղն է զբաղեցրել վաճառքից ստացված շահույթի առումով։ Կոնցեռնի գործունեության հիմնական ոլորտներն են հրթիռային և ավիացիոն տեխնոլոգիաները, հակաօդային պաշտպանության համակարգերը, մարտավարական հրթիռային զենքերը։

Rafael-ի հայտնի մշակումների թվում են AGM-142 Have Nap «օդ-երկիր» հրթիռները, «Շաֆրիր» հրթիռները, SPIKE հակատանկային հրթիռային համալիրները, Skylite անօդաչու թռչող սարքերը, Protector USV հեռակառավարվող նավը, «Երկաթյա գմբեթ» մարտավարական հակահրթիռային պաշտպանության համակարգը, զրահատեխնիկայի ASPRO-A Trophy ակտիվ պաշտպանության համակարգը և Iron Beam լազերային հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Ադրբեջանական «Թուրան»-ը Բաքվում կարողացել է զրուցել ADEX 2022-ին մասնակցող ևս երկու իսրայելական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Իսրայելական Elbit Systems ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Ադի Պաիսը ասել է, որ պաշտպանության ոլորտում էլեկտրոնային զարգացումների մեջ մասնագիտացած այս միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ և ունի պաշտոնական գործընկեր երկրում՝ DES-ը։

«Ցուցահանդեսի մեր տաղավարում ցուցադրում ենք նորույթ՝ REST (առաջնորդվող ռումբի ուղղորդման համակարգ, ռումբի քաշը՝ 250/500 կգ) մինչև 120 կմ հեռավորության վրա բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար»,- ասել է նա։

Իսրայելական BIRD Aerosystems ընկերությունը, որը կառավարությունների և հարակից գերատեսչությունների օդային, ծովային և ցամաքային նավատորմի պաշտպանության նորարարական լուծումների և տեխնոլոգիաների գլոբալ մատակարար է, Բաքվում ներկայացրել է իր վերջին մշակումները օդադեսանտային հակահրթիռային պաշտպանության համակարգերի ոլորտում (AMPS), ներառյալ՝ DIRCM SPREOS համակարգը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության հիմնադիր ու ղեկավար Ռոնեն Ֆակտորը։

AMPS հակահրթիռային համակարգը փորձարկվել է և արդեն տեղադրվել հարյուրավոր ինքնաթիռների վրա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ MI-17 ուղղաթիռների:

Ցուցահանդեսին մասնակցել են նաև իսրայելական IMAGESAT, IAI-Israel aerospace Ind, Emtan Karmiel ընկերությունները։

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ Բաքուն «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական և «Securex Caspian» 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստորագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։ Նա նաև նշել էր, որ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ համագործակցության զարգացումն Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի առաջնահերթություններից է։

«Այսօր աշխարհում ամենահզոր զենքերն արտադրվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իսրայելում։ Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ մեր առաջնահերթ ոլորտներն են»,- ասել էր Գուլիևը։

Էմմա Չոբանյան