Ընդդիմությունը կվերադառնա՞ ԱԺ. միակուսակցական պառլամենտի հեռանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եթե «Հայաստան» խմբակցությունը վերադառնա խորհրդարան, ապա միայն սեփական օրակարգով։ Factor TV-ի հետ զրույցում նախկինում արված այս հայտարարությունը մեկ անգամ ևս վերահաստատեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Թե սեփական օրակարգ ասելով ընդդիմությունն ի՞նչ նկատի ունի, Սաղաթելյանը հրաժարվեց մանրամասնել։ Խմբակցության այլ պատգամավորներ ևս մեր հարցերին պատասխանել չցանկացան։

Մամուլն այսօր գրեց, թե «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը համոզել է թիմակիցներին վերադառնալ խորհրդարան, սակայն համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել։ Այս հարցին ևս ընդդիմադիր խմբակցությունից պատասխանել չցանկացան։ Փոխարենը հիշեցրին վերջին օրերին տարբեր հարցազրույցների ընթացքում իրենց հնչեցրած դիրքորոշումները։

Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի աշնանային նստաշրջանը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները շուրջ 5 ամիս է՝ բոյկոտել են խորհրդարանական աշխատանքը։ Նախ փողոցում շուրջօրյա հանրահավաքներով և նստացույցերով փորձեցին հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա հայտարարեցին, թե պայքարը շարունակում են այլ ձևաչափով։ Այժմ ժամանակ առ ժամանակ հանրահավաքներ են անում, իսկ օրենսդիր մարմին վերադառնալու և աշխատանքը շարունակելու մասին չեն շտապում խոսել։ Խորհրդարանական մեծամասնությունից Գևորգ Պապոյանի խոսքով՝ Ազգային ժողովից դուրս հնարավոր է հաջողության հասնել միայն հանրային լայն զանգվածների աջակցության դեպքում։

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ավելի քան 250 հազար քաղաքացու քվե ստացած «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ Նրանից մոտ կեսը, ըստ Ազգային ժողովի լրատվական ծառայության, նիստերից ամենաշատն անհարգելի բացակայած պատգամավորների թվում են։ Ու թեև ընդդիմությունից հաճախ են հայտարարել, որ քաղաքացիներն իրենց քվե են տվել՝ իշխանությանը հեռացնելու համար և իրենք այդ օրակարգով են շարժվում, այդուհանդերձ, ըստ իշխանական պատգամավորի, ընդդիմադիր խմբակցություններն ազնիվ չեն իրենց ընտրողների հետ։

Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, մինչդեռ, հայտնեցին՝ անհարգելի բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձից պահում է արվում, մեկ բացակայության համար՝ շուրջ 30 հազար դրամ։ Իսկ քաղաքացիների տեսակետն ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու առնչությամբ միանշանակ չէ։

Ի դեպ, Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատն անհարգելի բացակած պատգամավորները «Հայաստան» խմբակցությունից են։ Հենց այդ հիմքով իշխանությունն ամիսներ առաջ բարձրաձայնում էր ընդդիմադիրներին մանդատից զրկելու հնարավորության մասին, ինչը, սակայն, քննարկվեց Ազգային ժողովի խորհրդի նիստում և չարվեց։

Թե ինչպիսի կլինի իշխանության դիրքորոշումը, եթե ընդդիմադիրները բացակայեն նաև աշնանային նստաշրջանից, դեռ պարզ չէ։ Գևորդ Պապոյանը ասաց՝ ժամանակը գա, կքննարկեն, կասեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան