Էրդողանը սեպտեմբերի 17-22-ն ԱՄՆ կայցելի
Քաղաքականություն
07.09.2022 | 20:43Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կայցելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակի աղբյուրը։
«Նախագահը սեպտեմբերի 17-22-ը կայցելի ԱՄՆ»,- ասել է աղբյուրը։
Սպասվում է, որ մինչ այդ Էրդողանը կմեկնի Սամարղանդ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Աղբյուրը նշել է, որ Ուզբեկստան այցը նախատեսվում է սեպտեմբերի 15-16-ը։
Էմմա Չոբանյան