ՎԶԵԲ-ի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն սեպտեմբերի 12-16-ն այցելելու է Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին հայտնում է Business Media Georgia-ն։

Այցի նախօրեին Ռենո-Բասսոն առցանց հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ սա լինելու է Ռենո-Բասսոյի առաջին այցը տարածաշրջան 2020 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո: Սկզբում նա կայցելի Ադրբեջան, Վրաստան և շրջագայությունը կավարտի Հայաստանում։

«Ես շատ եմ սպասում Կովկաս այցելությանը, որտեղ 30 տարվա աշխատանքի ընթացքում ՎԶԵԲ-ը հասել է նշանակալի արդյունքների։ Չնայած իր փոքր չափերին՝ տարածաշրջանը մնում է մեզ համար կարևոր ներդրումային ուղղություն, որտեղ մենք արդեն ներդրել ենք ավելի քան 10 միլիարդ եվրո։ Այցի ընթացքում ես կկրկնեմ մեր աջակցությունը տարածաշրջանին և նրա կանաչ անցման ծրագրին, ինչպես նաև տրանսպորտային բարելավմանը, կայուն ենթակառուցվածքին և քաղաքական երկխոսությանը: Ես կհանդիպեմ նաև մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ՝ քննարկելու մասնավոր հատվածին, ներառյալ՝ փոքր և միջին ձեռնարկություններին հետագա աջակցությունը»,- ասել է Օդիլ Ռենո-Բասսոն։

Էմմա Չոբանյան