Փաշինյանի խոսքը Պուտինի մոտ դիվանագիտական է․ իրանակում՝ ՌԴ-ն է ամենամեծ վտանգը․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանը ՀՀ Զինված ուժերի խնդիրները լուծելու տեսանկյունից անբավարար է համարում ՀՀ ՊՆ-ի կողմից հեղինակած 24 մլն դրամ գումարի դիմաց զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը։

Ըստ ՀՔԱՎ գրասենյակի՝ ՀՀ և ԼՂ Զինված ուժերում 2022 թվականի առաջին վեց ամսում մահացել է 30 զինծառայող, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար: Որակումները տվել են իրավապահները։

Ուղիղ տասը տարի առաջ 30 զինծառայող մահանում էր տարվա կտրվածքով, հիմա՝ վեց ամսում։ Ի՞նչն է պատճառը։ Ըստ Էդգար Խաչատրյանի՝ բանակում մարդու իրավունքների պաշտպանության ընդունելի մակարդակ կլինի, եթե ընդգրկուն և համակարգային բարեփոխումների գնա ռազմական գերատեսչությունը։ Նա անբավարար է գնահատում այսօր արվող քայլերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վլադիմիր Պուտինի կազմակերպած «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» համաժողովի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ անվտանգության ոլորտում Երևանի հիմնական գործընկերոջ՝ Մոսկվայի կենտրոնացումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է Անդրկովկասում հանգեցնել ապակայունացման։ Մինչդեռ Էդգար Խաչատրյանը, այլ փորձագետների նման, կարծում է, որ հենց Մոսկվային է ձեռնտու Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը, որը թույլ չի տալիս ԼՂ-ի կոնֆլիկտի լուծում, որպեսզի ճնշման լծակ ունենա Բաքվի և Երևանի վրա։

Միաժամանակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավարը խայտառակություն է որակում Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի դեմ Երևանում ռուսների կազմակերպած ցույցի ցրումը ոստիկանական ուժերով։ Նա անհիմն է համարում փոխոստիկանապետի բացատրությունը, թե տարածքում գտնվելու էին նաև այլ տեսակետ ունեցող քաղաքացիներ և ոստիկանական գործողությամբ կանխել են բախումը։

Ըստ փորձագետի՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է գնալ արտաքին քաղաքականության բալանսավորման, որպեսզի ՀՀ-ն վերջնականապես չկորցնի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը․ «Ժողովրդավարություն ՌԴ-ի հետ հնարավոր չէ։ Մենք արդեն իսկ կուլ ենք գնացել Ռուսաստանին, և իշխանությունը պետք է քայլեր անի՝ սուվերենությունը վերականգնելու ուղղությամբ»։

Այդ իմաստով, ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի այցը ԱՄՆ նա չափազանց կարևոր է համարում։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, և պայմանագրի կնքման հեռանկարներին՝ արևմտյան համանախագահների միջնորդությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան