Բաքուն բախմա՞ն է պատրաստվում. զինվորի կորուստ ՀՀ սահմանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի մարտական դիրքում հակառակորդի արձակած կրակոցից երեկ երեկոյան մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ 20-ամյա Արման Գագիկի Սարգսյանը։

Զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակը: Ծառայում էր Գեղարքունիքի մարզում, Ճամբարակի զորամասում։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի կրակոցը սովորական միջադեպ չէ։ Ըստ նրա՝ սա Բաքվի միջոցով Կրելմի պատասխանն է օգոստոսի 31-ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Մոսկվան դեմ է ցանկացած գործընթացի, որը կարող է սպառնալ նրա մոնոպոլ հնարավորություններին, կառավարել մեր տարածաշրջանի կոնֆլիկտը»,- ասաց Մեհրաբյանը։

Ադրբեջանի Պաշտպանության նախարությունը հատկապես վերջին շրջանում գրեթե ամեն օր գրում է, թե հայկական կողմը, իբր, կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այսօր էլ հայտարարեցին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»․ ադրբեջանական կողմի հայտարարություններից հետո ամեն անգամ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն է տարածում ՀՀ ՊՆ-ն։

Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել՝ հայտնելով, թե, իբր, ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ, այնինչ հենց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն էին կրակել  ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի վրա:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Բաքուն այս կերպ միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ, թե Հայաստանն ագրեսոր է։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այդ կերպ գուցե ավելի խոշոր բախման է նախապատրաստվում։

«Իրենք ստեղծում են տեղեկատվական ֆոն, որ ագրեսիվ կողմը Հայաստանն է՝ դրանով փորձելով հետագա հնարավոր բախման մեղքը գցել հայկական կողմի վրա»,- կարծում է Հովհաննիսյանը։

Ռուբեն Մեհրաբյանն էլ հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ ևս ադրբեջանական աղբյուրները պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում։

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Բաքուն բախումների կգնա խաղաղության պայմանագրի կնքմանն ընդառաջ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Թե ի՞նչ նպատակով է Պապիկյանը մեկնել ԱՄՆ և ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, նախարարության տարածած հաղորդագրության մեջ չի ասվում։ Նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը ևս այսօր Factor TV-ի հետ զրույցում փակագծեր չբացեց՝ չասելով նույնիսկ, թե երբ է ավարտվելու աշխատանքային այցը։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը Պապիկյանի այցի և սահմանային իրավիճակի լարման միջև ուղղակի կապ է տեսնում։

Զինծառայող Արման Սարգսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով սպանության հոդվածով։

Ադրբեջանական կողմի հանցագործ ձեռագիրը, որը գագաթնակետին հասավ 44-օրյա պատերազմի օրերին, պահպանվում է մինչ օրս․ Արցախի Դատախազություն հաղորդագրության համաձայն՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն: Սպանվել է 18 անձ, որից 3-ը՝ քաղաքացիական, սպանության փորձի է ենթարկվել 126 անձ, 48-ը՝ քաղաքացիական, հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ, 14-ը՝ քաղաքացիական:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան