ՔՊ-ական 3 պատգամավորների կողմից անձնական երաշխավորությունը չօգնեց. մեղադրյալ Ռոման Մովսիսյանի խափանման միջոցը չփոխվեց

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի, Արմեն Խաչատրյանի և Սերգեյ Բագրատյանի կողմից անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը մերժվեց: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել սպանության մեղադրանքով 2 տարի կալանքի տակ գտնվող Ռոման Մովիսյանի խափանման միջոցի փոփոխման համար ներկայացած պատգամավորների անձնական երաշխավորությամբ միջնորդությունը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Ռուբեն Բալոյանը: Փաստաբանը չկարողացավ դատարանի որոշման հիմքերը նշել, քանի որ որոշումը դեռևս չեն ստացել:

Հիշեցնենք՝ անձնական երաշխավորության ներկայացրած պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ ամբաստանյալն իր մտերիմ ընկերոջ որդին է, և այս պահի դրությամբ կարևոր է, որ Ռոմանն ազատության մեջ հայտնվի, քանի որ իր խնամքին 4 անչափահաս երեխաներ ունի.

«Թեև ես չեմ հավատում, որ Ռոմանը նման բան է արել, բայց ես չեմ ասում՝ մի դատեք, դատեք, թող ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, բայց 4 տարի է դատական գործընթացը գնում է: Սկզբի երկու տարին Ռոմանը եղել է ազատության մեջ, այդ ընթացքում որևէ ոչ պատշաճ կամ անօրինական արարք չի կատարել, թող մնար ազատության մեջ, իր երեխեքի կողքը, հետո, եթե մեղքն ապացուցվեր, թող 50-60 տարի տային: Թե չէ այսպես չի կարելի, հիմա, որ պարզի՝ անմեղ է, այս տարիների համար ո՞վ է պատասխան տալու»,- ասաց Մելքոնյանը:

Մյուս պատգամավորների հետ կապ հաստատել չէր հաջողվել:

Ռոզա Վարդանյան