Երևան գնացող տրանսպորտ էլ չկա, Աշտարակ ո՞նց հասնենք․ ուսանողները՝ ակադեմիական քաղաքի նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անահիտը Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում է սովորում, 2-րդ կուրսի ուսանող է։ Անհանգստացած է շրջանառվող լուրերից, որ պետական բուհերն Աշտարակ քաղաք են տեղափոխվելու։

Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Կառավարության նիստի ժամանակ։ Արձանագրեց՝ բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել, կան բուհեր, որտեղ թափուր են մնացել տեղերի շուրջ 98 տոկոսը։ Հայաստանյան բուհերը հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, բարձրագույն կրթությամբ մարդիկ աշխատաշուկայում անմրցունակ են, և իրենք որոշել են գնալ բուհերի խոշորացման ճանապարահով, այնպես, որ լինի ընդամենը 8 պետական բուհ։ Դրանք կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։

Բուհերի շենքերը վաճառելու և քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու մասին Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի Արմավիրի մարզում հանդիպումներից մեկի ժամանակ էր խոսել։ Դեռ այն ժամանակ քննադատությունների արժանացած գաղափարի մասին տևական ժամանակ էր՝ չէին խոսում, հիմա գաղափարը կրկին շրջանառվեց և կրկին անհանգստությունների ու քննադատությունների տեղիք տվեց։ Առաջին հերթին հենց իրենք՝ ուսանողներն են անհանգստացած։

Որ երևանյան բուհերում նաև մարզերից ուսանողներ կան, փաստ է, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում՝ ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Բուհերում մոտ 70․000 ուսանող կա, և նրանցից մոտավորապես 10․000-ն է մարզերից։ Գաղափարը լավն է, եթե քաղաքը կառուցվելու է խոշոր ներդրողների միջոցներով, բաց եթե վաճառվելու են շենքերն ու այդ փողով կառուցեն, չարժե գնալ այդ քայլին՝ ասում է  նա։

Գուցե շենքն ու միջավայրն ավելի լավը լինռն, բայց դա բավարար չէ կրթության որակը բարձրացնելու համար՝ ասում է փորձագետը։ Ժամանակն է մտածել որակն ու  բովանդակությունը բարելավելու մասին, ինչը, ըստ Սերոբ Խաչատրյանի, վերջին 4 տարիների ընթացքում չի արվել։ Ավելին, սա նոր խնդիր կստեղծի թափուր տեղերի առումով։

Կան ուսանողներ, ովքեր, օրինակ, համատեղում են աշխատանքն ու ուսումը, բացի այդ՝ առաջ է գալու նաև դասախոսներին բնակարանով ապահովելու հարցը։ Փորձագետը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք բոլոր հաշվարկներն արվել են, բոլոր նրբությունները հաշվի առնվել են։

«Այս պահին վերջնական, գրավոր բան չկա, բայց որոշումն ու տրամադրվածությունը կա»,- լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Իսկ թե ինչպես կանդրադառնա բուհերի տեղափոխումը որակի վրա, մի քանի անգամ հնչող այս հարցին հստակ պատասխանն այդպես էլ չտրվեց։

Ծրագրի մասին որևէ այլ՝ նոր բան նախարարը չասաց, ժամկետների մասին էլ չխոսեց։ Դրանք դեռ հստակ չեն՝ ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան