Լեզուն՝ որպես զենք․ Ադրբեջանի ուսումնական հաստատություններում շարունակվում են հայերենի ուսուցման դասընթացները

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ուսումնական հաստատություններում շարունակում են ակտիվորեն հայերեն ուսուցանել։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) հայոց լեզվի հերթական դասընթացն է մեկնարկում և այդ նպատակով ուսանողների ընդունելություն է։

Բուհից հայտնում են, որ դասընթացի նպատակն է՝ համակարգված կերպով հետևել հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, պատրաստել վերլուծական նյութեր, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ հայերեն աղբյուրներից՝ կապված ներկա տնտեսական իրավիճակի և Հայաստանի ապագա վիճակի հետ, ինչպես նաև հանդես գալ գիտական ​​հոդվածներով:

Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանն առաջին տարին չէ, որ հայերենի ուսուցման դասընթացներ է անցկացնում։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հայերեն սովորելու ցանկություն հայտնում։ Նախորդ տարի էլ Ադրբեջանում լույս է տեսել Հայոց լեզվի նոր դասագիրք, որը հեղինակել է քաղաքական գիտությունների դոկտոր Հաթեմ Ջաբբարլին։

Դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ էին Ադրբեջանում ակտիվորեն հայերենի ուսուցման դասընթացներ անցկացվում։ Մասնավորապես, Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնը պարբերաբար հայերենի ուսուցման 6-ամսյա անվճար դասընթացներ է կազմակերպում։ Հայերենն Ադրբեջանում դասավանդվում է ոչ միայն նման դասընթացների շրջանակում, այլև բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հայերենի մասնագետներ են պատրաստում Բաքվի պետական համալսարանը (այստեղ հայերենի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից) և Ադրբեջանի լեզուների համալսարանը (2010 թվականից)։ Բացի այդ, հայերեն են դասավանդում ռազմական ուսումնական հաստատություններում։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով 2015 թվականին «Հայոց լեզու» դասագիրք է հրատարակվել։ Քննարկվում է նաև հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հարցը։

Էմմա Չոբանյան