Արցախի պատգամավորները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՔԿ նախագահին՝ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու համար
Քաղաքականություն
06.09.2022 | 13:45ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։