Խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակությունը. իշխանական պատգամավորը որոշ փակագծեր է բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համատեքստում քննարկվում են Բաքվի ներկայացրած 5 կետերն ու Երևանի 6 կետանոց պատասխանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպումից Factor.am-ին մանրամասներ հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հավելելով, որ առաջ է գալիս մեկ հարց, այն է՝ ինչպե՞ս դիտարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Դեռ փետրվարին Բաքուն իր ներկայացրած առաջարկներով Հայաստանից պահանջել էր միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, սահմանազատում և սահմանագծում, կոմունիկացիաների ապաշրջափակում։

Հայկական կողմը թեև հայտարարել է, որ Բաքվի առաջարկներում որևէ անընդունելի բան չկա, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է փոխանցել 6 կետից բաղկացած առաջարկներ, որոնք ներառում են նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։ Այս կետը Բաքուն կտրուկ մերժել է՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։

Արման Եղոյանի խոսքով՝ Բրյուսելում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը Լեռնային Ղարաբաղի խնդրից առանձին քննարկելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ եթե, ի վերջո, Արցախի վերջնական կարգավիճակի հարցը դուրս դրվի ընդհանուր փաթեթից, ապա հայկական կողմը չի բացառում, որը կհամաձայնի դրա քննարկումը թողնել ապագային։ Ըստ պատգամավորի՝ առանձին քննարկելը ձեռնտու է  հայկական կողմին։

Բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն ընդունել է Բաքվի 5 կետերը և արտգործնախարարները հենց այդ սկզբունքների հիման վրա էլ կանցկացնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունները։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համարում է, որ Ալիևի ասածների հիմքում Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններն են։

Արցախի կարգավիճակի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նշել է` այն միջոց է՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները։

Ինքնորոշման իրավունքի իրացումից դուրս ցանկացած ձևակերպում, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, տեղավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Վարչապետ Փաշինյանի՝ խմբակցության հետ հանդիպումից հետո իշխանության հետ փոխկապակցված լրատվամիջոցներից մեկը գրեց, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը, հնարավոր է, ստորագրվի։ Այսօր իշխանական պատգամավորներն այդպես էլ հարցին հստակ պատասխան չտվեցին։ Միայն ասացին՝ բարդ գործընթաց է, դժվար է նման կանխատեսում անել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է նոյեմբերին։ Մինչ այդ, կողմերի համաձայնությամբ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն և կաշխատեն խաղաղության պայմանագրի նախագծի վրա։ Հնարավո՞ր է այդ նախագծում Արցախի հարցը ներառված լինի՝ Արման Եղոյանը դժվարացավ ասել՝ դա կապելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան