«Նախ պետք է հասկանամ՝ ինչի՞ համար ներողություն խնդրեմ». դատարանը Նարեկ Մանթաշյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, դեռ ամիսներ առաջ էր այս հայցը բավարարվել, սակայն՝ մասնակի։ Կողմերի վերաքննիչ բողոքից հետո՝ գործը կրկին ուղարկվել էր առաջին ատյան՝ նոր քննության։ Այս անգամ հայցը բավարարվել էր ամբողջությամբ։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու հայցով: Դատարանը վճռել է Նարեկ Նահապետի Մանթաշյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ․ Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութի մեջ իր ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար՝ ներողություն խնդրող տեքստ հրապարակելու ձևով: Դատարանը պարտավորեցրել է համապատասխան տեքստը հրապարակել Alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի «Alternativ.am» կայքի «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը: Դատարանը վճռել է նաև Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նարեկ Մանթաշյանը Factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց վճռի մասին որևէ մեկնաբանության տալ՝ նշելով, որ մեզանից տեղեկացավ այդ մասին և խոստացավ հայտարարությամբ հանդես գալ վճռին ամբողջությամբ ծանոթանալուց հետո. «Ես նախ պետք է հասկանամ՝ ինչի՞ համար ներողություն խնդրեմ»,- հավելեց Մանթաշյանը։

Ռոզա Վարդանյան