Հայաստանը հրավիրվել է մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Լուրեր

02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
Բոլորը

Հայաստանը հրավիրված է մասնակցելու հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ըստ The Guardian-ի՝  քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր մայիսին առաջարկել Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը, որը ներառելու է մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները, այդ թվում՝ Ուկրաինան ու ԵՄ անդամության հավակնորդներին Արևմտյան Բալկաններում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշլը հայտարարել է, որ կասկած չունի՝ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։   Թուրքիայի մասնակցության հարցն է մնում վիճելի, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու, թեև բանակցությունները տարիներ շարունակ փակուղում են։

Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն կառույցը պետք է համոզված լինի «որ աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»: Նշվում է, որ հրավիրվել են նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ անդամակցության սպասող 9 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ու Արևմտյան Բալկանների 6 երկիր, ինչպես նաև ոչ թեկնածուներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Էմմա Չոբանյան