«Բարև Տիգրանակերտ». Կարո Փայլնանի ուշագրավ գրառումը Twitter-ում

Լուրեր

13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու. տեղեկացնում է ermenihaber-ը:

Առաջադրվելու նույն կուսակցության ընտրացուցակով և Դիարբեքիրից։  Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:։

Փայլանը երեք լեզվում (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում.

«Բարև, Տիգրանակերտ

Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)

Բարև, Դիարբեքիր

Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։

Հաջողություն»։

Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայանալու են նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հայ թեկնածու. Մարգար Եսայանն առաջադրվելու է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից: