Միամտություն է կարծել, որ միայն գոռալով «ես արդար եմ», աշխարհը քեզ կլսի․ ապաքաղաքական զրույց Ասպետ Գոչիկյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դասախոս, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքագետների մեծ մասը չկարողացավ կանխատեսել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա այն պատճառով, որ վերլուծաբաններն ի վիճակի չեն հաշվի առնել բոլոր մարդկային, սուբյեկտիվ գործոնները, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինի մտադրությունները: Քաղաքագետը համոզված է, որ աշխարհի տարբեր կետերում սրացումների մասին շատ է խոսվում նաև այն պատճառով, որ համացանցի դարում դրանք անմիջապես աչքի են զարնում, դրանց մասին տեղեկատվությունը կարող է մեկ ակնթարթում հայտնի դառնալ մոլորակի ցանկացած բնակչի:

Ըստ հաղորդման հյուրի՝ միջազգային իրավունքի նորմեր գոյություն ունեն, հակառակ դեպքում՝ աշխարհում կատարյալ քաոս կտիրեր: Ուրիշ հարց, որ դրանք միշտ չէ, որ կիրառվում են. նրանք, ում կողմն է ուժը, կարող են այդ նորմերը կիրառել այնպես, ինչպես իրենց է հարմար: Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի կողմից ամրագրված տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների մասին է: Պրոֆեսոր Գոչիկյանի պնդմամբ՝ միջազգային հարաբերություններում արդարություն են փնտրում փոքր, թույլ երկրները: Հենց դրանք են ապավինում իրավական նորմերին, ոչ թե սեփական ուժին:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այժմ աշխարհում գոյություն ունի լիբերալ կարգ, քաղաքագետը նշում է, որ ցանկացած կարգ հաստատվում և պահպանվում է կայսրությունների կամ մեծ տերությունների կողմից: Իսկ թե որքանո՞վ է այդ կարգն ազատական, պայմանավորված է այդ պետությունների նպատակադրումներով: Տերությունների միջև հակասությունները պարտադիր չէ, որ պետք է լուծվեն «նոր Վերսալով» կամ «Նոր Յալթայով»: Այսինքն՝ կողմերին հաշտեցնող խոշոր աշխարհաժողովներով: Հնարավոր է իրավիճակը լիցքաթափել առանձին համաձայնագրերով:

Մանրամասները՝ տեսանյութում: