Անկախությունն գոյության երաշխիք է. Ֆրանսիայի Սենատի անդամը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը

Լուրեր

13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Վալերի Բուայեն Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել , որը ներկայացվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում. գրում է artsakhpress-ը։

Ուղերձում նշված է.

«Արցախցի թանկագին բարեկամներ, Այսօր ես ձեզ հետ եմ՝ տոնելու համար Արցախի Հանրապետության հիմնադրման 31 ամյակը: Ընդունված շնորհավորանքներից անդին՝ ուզում եմ խորին հարգանքս հավաստել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել թե՜ 1991 թ, թե 2016, թե՜ 2020 թ պատերազմներում, թե՜ այսօր՝ երաշխավորելու համար արցախահայության անկախությունն ու ապագան: Տոնական այս առիթից օգտվելով՝ ուզում եմ կրկին Ֆրանսիային խնդրել՝ դադարել թաքնվել Մինսկի խմբի չեզոքության թիկունքում:

Այս խմբի կոչումը չեզոքությունը չէ, այլ էթնիկ նոր զտումը կանխելը:

Ֆրանսիան մեծ պետություն է: Իր պատմության ընթացքում Ֆրանսիան միշտ պաշտպանել է ճնշվածներին: ֆրանսիան չի կարող չեզոք մնալ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օժանդակությամբ ֆոսֆորային ռումբերի օգտագործման առջեւ:

Չեզոք մնալ Թուրքային կողմից՝ հայերի սպանելու նպատակով ջիհադիստներ ուղարկելու առջեւ: Չեզոք մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից էթնիկ եւ մշակութային զտումների առջեւ: Չեզոք մնալ, նշանակում է լքել հարազատ քրոջը, դաշնակցին՝ Հայաստանին, եւ կրկին հանդիսատեսը լինել նոր ցեղասպանության: Ղարաբաղում անկախություն չեն ուզում որպես ազգային հպարտության ձեւական փառքի ավելորդ ուսադիր: Անկախությունն այստեղ ընկալում են իբրեւ անվտանգության, ժողովրդավարության եւ զարգացման երաշխիք: Անկախությունը գոյության երաշխիք է»: