Հերոսից՝ մեղադրյալ. ի՞նչ հանցանք է վերագրվում 44-օրյա պատերազմում ՊԲ-ն ղեկավարած Ջալալ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։ Գեներալ-լեյտենանտը կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Ըստ իրավապահ կառույցի՝ Ջալալ Հարությունյանի գործողությունների հետևանքով  հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված, սակայն  դրա պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրության հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը։

«Զորամասի շարասյան գլխամասն ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկ այլ դրվագով էլ, ըստ Քննչական կոմիտեի, Ջալալ Հարությունյանի գործողությունների հետևանքով հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն, իսկ հոկտեմբերի 13-ին հակառակորդի դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:

Ջալալ Հարությունյանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվել էր, և 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել Միքայել Արզումանյանը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Հարությունյանին շնորհվել էր Արցախի հերոսի կոչում։

Հիշեցնենք՝ երեկ արդեն երկրորդ մեղադրանքն է առաջադրվել նաև Արցախի նախագահի խորհրդական, պատերազմի վերջին փուլում Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան