Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «երբեք չի հարմարվել իր մեծ հարևանների քաղաքականությանը, այլ ունի իր սեփականը»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը երբեք չի հարմարվել իր մեծ հարևանների քաղաքականությանը և միշտ ունեցել է իր սեփական քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք երբեք չենք հարմարվել մեր մեծ հարևանների քաղաքականությանը։ Մենք միշտ ունեցել ենք մեր քաղաքականությունը, որը ձևավորվել է միջազգային իրավունքի, արդարության, միջազգային կազմակերպությունների որոշումների ու փաստաթղթերի, ինչպես նաև իմաստության սկզբունքների հիման վրա։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք հաջողակ ենք»,- ասել է Ալիևը Իտալիայում 48-րդ «Cernobbio» միջազգային ֆորումի ժամանակ պատասխանելով հարցերին։

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանն ունի կայուն քաղաքական դիրք և կայուն տնտեսություն»։

Բացի այդ, Ալիևը նշել է, որ ուկրաինական պատերազմը մեծապես փոխելու է իրավիճակն աշխարհում։

«Պարզ  է միայն, որ աշխարհը երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին փետրվարից առաջ էր։ Աշխարհը փոխվել է, և այդ փոփոխությունների շարժը կախված է հետևյալ գործոններից՝ ինչքա՞ն կտևի պատերազմն Ուկրաինայում, ինչպե՞ս կավարտվի այս պատերազմը, ինչպիսի՞ն կլինի ուժերի հարաբերակցությունը աշխարհում և, իհարկե, տարածաշրջանում»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Բաքվին հետաքրքրում են նոր գլոբալ աշխահակարգի հետևանքները Հարավային Կովկասի համար, տարածաշրջանի հիմնական երկրների դիրքորոշումները՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու հեռանկարների համատեքստում։

«Մենք դիտարկում ենք իրավիճակը։ Իհարկե, մենք գործելու ենք մեր ռազմավարությանը համապատասխան։ Միաժամանակ, չենք կարող անտեսել այն փաստը, որ աշխարհը փոխվում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան