Գյումրին «սև ադամանդ» են անվանել, մենք այն հղկելու ենք, փայփայելու. Գյումրու քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր նշվում է Գյումրու տոնը, որն ուղեկցվում է մի շարք մշակութային միջոցառումներով ու քաղաքի պատմական հատվածում՝ Ռուսթավելի և Աբովյան ճեմափողոցում կազմակերպված արհեստի ու արվեստի տոնավաճառներով։ Դրանք կրում են «Գյումրի․ վարպետաց քաղաք», ինչպես նաև Art and Craft Souvenires» անվանումները։ Այսօր Գյումրիում նշվում են նաև «Երևանի օրերը», որի շրջանակում էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Ռեինկարնացիա»-ի մասնակցությամբ երեկոյան համերգ է տալու Գյումրու Վարդանանց հրապարակում։ Բեմի ու համերգի ծախսերը հոգացել է Երևանի համայնքապետարանը։ Գյումրիում հյուրընկալվել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը կարծիք հայտնեց, որ Գյումրին վերածնվել է, մարդաշատ է, մեծ թվով հյուրեր կան։

«Մարդիկ ուրախ են, սեր են փոխանցում, սեր են ստանում և այդ դրական էներգիան ամենուրեք է․ ով առաջին անգամ է գալիս Գյումրի, սիրահարվում է մեր քաղաքին։ Դա պատահական չէ, մեր քաղաքը ոնց որ թանգարան է բաց երկնքի տակ։ Հյուրերից մեկն այս վերջերս մեր քաղաքին «Սև անդամանդ» է անվանել, այդ ադամանդը մենք փայփայելու ենք, հղկելու ենք, էլ ավելի ենք գեղեցկացնելու, որ ամբողջ աշխարհին ցույց տալու բան ունենանք»,- ասաց քաղաքապետը։

Վարգդես Սամոսնյանը քաղաքի գլխավոր խնդիրներից է համարում անօթևանությունն և գործազրկությունը։ Ըստ նրա՝ անօթևանության խնդիրը դանդաղ տեմպերով լուծվում է, իսկ գործազրկությունը հաղթահարելու համար բազում հանդիպումներ են ունենում ներդրողների հետ։
«Հուսով ենք, որ մոտ ժամանակներս կունենանք զգալի՝ մինչև 1000 նոր աշխատատեղ», -ասաց Գյումրու քաղաքապետը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ Գյումրիում տիրող մթնոլորտը համարեց «երաժշտական, բուռն և հետաքրիքր զգացումներ փոխանցող»։
«Վստահ ենք՝ այսօր նոր մտքեր են ծնվելու, որ մենք գյումրեցիների հետ համատեղ կիրականացնենք»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Արմիկ Մովսիսյան