Զապորոժիեի ԱԷԿ-ի շենքը վնասվել է գնդակոծություններից․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին նախօրեին մի քանի ժամ անցկացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ակնհայտ է, որ էլեկտրակայանի ֆիզիկական ամբողջությունը մի քանի անգամ խախտվել է։ Այդպես չի կարող շարունակվել»,-ասել է նա լրագրողներին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալուց հետո։

Նա պատմել է, որ հաջողվել է շրջել ատոմակայանի ամբողջ տարածքում, տեսնել առանցքային մասերը, այդ թվում՝ վթարային համակարգերը և կառավարման սենյակները։ Այժմ ՄԱԳԱՏԷ-ի թիմը կվերլուծի իր տեսածի տեխնիկական կողմերը:

«Մենք ոչ մի տեղ չենք գնում։ ՄԱԳԱՏԷ-ն հիմա այնտեղ է, տեսուչները չեն հեռանում, մնում են այնտեղ»,- ասել է Գրոսսին։

Խնդիրը, որը շատ է անհանգստացնում համաշխարհային հանրությանը, ԶԱԷԿ-ի շուրջ հրետակոծություններն են, որոնք կարող են վնասել կայանը և առաջացնել ճառագայթման արտահոսք։ Նախօրեին հրթիռակոծության պատճառով կայանի ռեակտորներից մեկը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։

Գրոսսիի խոսքով՝ ինքն այդ ամենի ականատեսն է դարձել։

«Եղել են պահեր, երբ ակնհայտ էր, որ կրակում են՝ ավտոմատներից կրակոցներ, ականանետեր։ Երկու-երեք անգամ դա իսկապես շատ անհանգստացնող էր, ես կասեի՝ բոլորիս համար»,- պատմել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Էմմա Չոբանյան