Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը. Bloomberg

Լուրեր

13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
Բոլորը

Միացյալ նահանգների «Bloomberg» լրատվական գործակալությունը Թուրքիայի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել։ «Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի վարկային վարկանիշը» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվել միջազգային շուկայում թուրքական կապիտալի վիճակին. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Թուրքիան պետական պարտատոմսերի համար ավելի շատ տոկոսներ է վճարում, քան Սենեգալը՝ չնայած այն հանգամանքին, որ նրա վարկային վարկանիշը շատ ավելի բարձր է, իսկ տնտեսությունը՝ 60 անգամ ավելի հզոր։

Սակայն ո՞րն է դրա պատճառը։ Վերլուծաբանները համոզված են, որ պատճառը Էրդողանի վերաբերմունքն է տնտեսության նկատմամբ», -ասված է հոդվածում։

Նախորդ շաբաթ «Bloomberg»-ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում ինֆլյացիայի բարձր մակարդակը պայմանավորված է տոկոսադրույքների բարձր լինելով։ Էրդողանի այս հայտարարությունից հետո Թուրքիայի պետական պարտատոմսերի վաճառքները կտրուկ աճել են։ Նույն հարցազրույցի ժամանակ Էրդողանը կարծիք էր հայտնել նաև, որ հունիսի 24-ի ընտրություններից հետո ինքն ավելի մեծ դերակատարություն կունենա երկրի ֆինանսական քաղաքականությունում։

Բրիտանացի վերլուծաբան Օքան Աքընը «Bloomberg»-ի հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Էրդողանի՝ Կենտրոնական բանկի վերաբերյալ խոսքերը դագաղի վերջին մեխն էին։ Այս պահին Թուրքիայի վարկային վարկանիշը գնահատվում է «B-» մակարդակում։ Իսկ Թուրքիայի պետական պարտատոմսերը հատկապես վերջին շաբաթների ընթացքում բացասական կերպով տարբերվում են այլ զարգացող երկրների շուկայական գներից»։