Թուրքիայի ՊՆ ղեկավարը Հունաստանի գործողություներն անվանել է «թշնամական ու սադրիչ» և սպառնացել անհապաղ պատասխանով

Լուրեր

05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
Բոլորը

Թուրքիան պատասխանել է ու շարունակելու է անհապաղ պատասխանել Հունաստանի «ագրեսիվ ու սադրիչ գործողություններին», որն անտեսում է իրավունքի ցանկացած նորմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը Էսքիշեհիր նահանգում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի առաջին ավիաբազայում ելույթ ունենալիս, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում հունական կողմի ամեն քայլին։

«Հուլիսի 2-ից սկսած մենք տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ի գործընկերներին ու դաշնակիցներին դաշինքի հետ առաքելության մասին՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռազմաքաղաքական բլոկի բոլոր երկրները տեղյակ են եղել դաշինքի ծրագրի մասին։ Չնայած դրան՝ հույն զինվորականներն իրականացրել են սադրանք թուրքական F-16-երի նկատմամբ։ Պնդումները, որ հույները չեն իմացել, թե դրանք թուրքական ինքնաթիռներ են, սուտ են»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ, իբր, օգոստոսի 23-ին հունական Հռոդոսում տեղակայված С-300 հակաօդային պաշտպանության համակարգերը թիրախավորել են թուրքական ռազմական ինքնաթիռները՝ դրանով իսկ սպառնալիք ստեղծելով նրանց համար։

Աքարն Աթենքի գործողությունները անվանել է «թշնամական ու սխալ»։

«Հունաստանը փորձում է ամեն ինչ հերքել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում։ Աթենքն արհամարհում է բարիդրացիության ու ընկերության սկզբունքները։ Դա պետք է տեսնեն ինչպես դաշինքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Թուրքիան զգուշացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Հունաստանի հարցում։ Հարևան երկրի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն  փոխադարձ հարգանք հասկացության հետ»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ բանակը շարունակելու է պաշտպանել Թուրքիայի շահերն ու իրավունքները, ինչպես նաև աջակցել եղբայրական երկրներին, ինչպիսիք են Ադրբեջանը, Լիբիան ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Էմմա Չոբանյան