Խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի՞. բրյուսելյան օրակարգի մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Քննարկումը ծավալուն էր, հեշտ չէր․ գործադիրի այսօրվա նիստի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես բնորոշեց երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և ընդգծեց՝ Հայաստանի  կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և, ըստ նրա, վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

Մոտ չորս ժամ տևած եռակողմ հանդիպումից Փաշինյանը խոսեց ընդամենը երկու րոպե։ Ասաց՝ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան։ Իսկ եթե հետագայում լինեն հասունացած թեմաներ կամ առաջարկներ և անհրաժեշտ լինի դրանք քննարկել քաղաքական ուժերի, հանրության հետ, խոստացավ՝ դա կանեն։ Կառավարությունից երեկ հայտնեցին՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակելու առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում:

Թե ինչ սկզբունքների շուրջ են ընթանալու խաղաղության բանակցությունները, կառավարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում։ Տեղեկություն չունեն նաև իշխող քաղաքական թիմում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանն ասում է՝ վաղ է այդ մասին խոսել։

Խորհրդարանական ընդդիմությունից Գեղամ Մանուկյանը պնդում է՝ բրյուսելյան հանդիպումն ընթացել է բացառապես ադրբեջանական օրակարգով։ Խոսքն այն 5 սկզբունքների մասին է, որոնք Բաքուն ներկայացրել էր Երևանին։ Ու թեև հայկական կողմի պատասխանն այդ կետերին ներառում էր խաղաղության պայմանագրի համատեքստում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, այդուհանդերձ, Մանուկյանը շեշտում է՝ կողմերը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստ՝ առանց Արցախի հարցի։

Վիգեն Խաչատրյանն էլ հակադարձում է՝ այնպես չէ, որ հայկական կողմը համաձայնում է Ադրբեջանի բարձրացրած հարցերի հետ։

Սա Փաշինյանի և Ալիևի՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն չորրորդ հանդիպումն է։ Նախորդ հանդիպմանը, որն անցկացվել էր մայիսին, Եվրոպական խորհրդի ղեկավարը խոսել էր նաև Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներից ու անվտանգությունից։ Շառլ Միշելի երեկվա հայտարարության մեջ, սակայն, Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։ Միայն նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ուժեղացնել հիմնարար աշխատանքը՝ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի հասնելու համար։

Այս ձևաչափով հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։ Նույն ամսին Բրյուսելում կկայանա նաև սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան