Փաշինյանի և Ալիևի նոր հանդիպման արդյունքները․ խաղաղություն, բայց ի՞նչ գնով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որն ընթացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, շուրջ չորս ժամ է տևել։

Նիկոլ Փաշինյանը միայն Կառավարության նիստի վերջում խոսեց Ալիևի հետ հանդիպումից, շատ կարճ․ «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումը պիտի շարունակի մնալ ՀՀ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»։

Փաշինյանն ու Ալիևը 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են 5 անգամ, մեկը՝ Ռուսաստանում՝ Պուտինի միջնորդությամբ, չորսը՝ Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ»։

Մեկ ամսվա ընթացքում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, իսկ նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի նախագահականը չի նշել պայմանավորվածության մասին, սակայն Բրյուսելից առաջ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր հայտարարել, թե Ադրբեջանը հույս ունի, որ օգոստոսի 31-ի հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։

Երևանը այս հարցը չի մեկնաբանել ո՛չ Բրյուսելից առաջ, ո՛չ հանդիպումից հետո։ Ի՞նչ սկզբունքների շուրջ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, և ինչքանո՞վ է հավանական խաղաղության պայմանագրի կնքում։ Factor TV-ի տաղավարում այս թեմայով հրավիրված քննարկմանը մասնակցում են ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը,  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը և քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։