Ամենամեծ ցավն ապրեցի, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա՛մ, լավ եմ․ հերոսացած Արման Խաչատրյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Երևանի թիվ 40 դպրոցում դասասենյակների անվանակոչության արարողություն է․ 44-օրյա պատերազմում նահատակված Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի անուններով դասասենյակների անվանակոչումով նպատակ է դրված վառ պահել նրանց անունն ու գործը։ Այն դասասենյակները, որտեղ Համլետն ու Արմանն են սովորել, ըստ դպրոցի ղեկավարների, կոգեշնչեն աշակերտներին` լինելու հայրենատեր և ազգային արժեքներն իրենց մեջ կրող քաղաքացիներ։

«Շատ ահավոր ցավ եմ ապրում: Ամենամեծ ցավն ապրեցի, երբ վերջին անգամ զանգեց, ասաց՝ մա՛մ, լավ եմ: Տառապում եմ նրա հետ կապված ամեն մի հուշից…»,- լրագրողների հետ զրույցում ասաց հերոսացած Արման Խաչատրյանի մայրը։

«Արմանը փոքրուց էր տարվել ռազմական գործով, 13 տարեկանից գնաց ԵԿՄ, ուզում էր զինվորական դառնալ: Ասում էր՝ բանակում ծառայությունը որ ավարտեմ, չեմ գալու տուն: Արմանը տանկի նշանառու էր: Չհասցրեց ո՛չ գալ, ո՛չ մնալ:

Եղբայրս էլ զոհվել է արցախյան առաջին պատերազմում: Արմանը սիրում էր լսել նրա մասին պատմությունները: Այդպես էլ շարունակեց նրա գործը, ու մինչև վերջ էլ մնաց հայրենիքի հետ»,-նշեց հերոսացած հայորդու մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում: