Բախումների մասին տեղեկություն ունեինք. Ֆիդանյանը` ռուս ակտիվիստներին բերման ենթարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Անհրաժեշտ էր ՆԳ նախարարության ստեղծումը: Այս մասին այսօր կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ՆԳՆ-ի ստեղծումից հետո ևս ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց: Իսկ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ՆԳՆ-ի վրա: Այնտեղ մենք հաշվի ենք առել նույնիսկ ոստիկանապետի նշանակման հետ կապված հարցերը, նրան էլի վարչապետն է նշանակելու, ոչ թե ՆԳ նախարարը: Նաև այլ հանգամանքներ կան, որոնք հնարավորինս ոչ թե կառանձնացնեն Ոստիկանությունը ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը»,- նշեց Ֆիդանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքով են օրեր առաջ բերման ենթարկել Ազատության  հրապարակում հակապատերազմական խաղաղ բողոքի ակցիա անող ՌԴ քաղաքացիներին, այն դեպքում, երբ նրանք նախապես տեղեկացրել էին ակցիայի մասին, Ֆիդանյանը նշեց. «Զուտ ծանուցումը չի նշանակում, որ որոշակի հավաքների անցկացումը թույլատրելի է կամ հնարավոր է իրականացնել: Նույնիսկ հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը: Այնտեղ նշված է, որ եթե առկա են տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ… Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, և արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաև այլ տեսակետի տիրապետող անձինք, ինչը նշանակում է, որ այդտեղ չի բացառվում բախումների առկայությունը: Դրանով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ տվյալ հավաքը հենց այդ պահին պետք է ընդհատվի»,- նշեց Ֆիդանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է և գործում է օրենքի շրջանակներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ՌԴ քաղաքացիները Երևանի Ազատության հրապարակում հակապատերազմական ակցիա էին կազմակերպել, որը սակայն չէր կայացել, քանի որ քայլերթը սկսելուց առաջ ոստիկանները մոտեցել էին իրենց ու ասել, որ ակցիան չեղարկվում է և սկսել էին բերման ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում: