Փոխոստիկանապետը` Վեդիում Թուրքիայի ենթադրյալ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ, մի խումբ մարդկանց միջև քաշքշուկ է, վիճաբանություն է, որին արձագանքել է ոստիկանությունը»,- նշեց փոխոստիկանապետը:

Դիտարկմանը, որ ականատեսները նշում են, թե բավական երկար ժամանակ ոստիկանները ներկա են եղել և ոչ մի գործողություն չեն արել, փոխոստիկանապետը հորդորեց չվկայակոչել անանուն աղբյուրների: «Բոլոր հանգամանքները կպարզենք և կներկայացնենք: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք միջադեպը Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ է տեղի ունեցել, փոխոստիկանապետը նշեց. «Չեմ կարող այս պահին պատասխանել, քանի որ որոշ երկրների անձնագրերում չի նշվում տվյալ անձի ազգային պատկանելությունը»:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ էլի նույն վիճաբանությունը կշարունակվի նույն մարդկանց միջև, Ֆիդանյանը պատասխանեց. «Մտավախություններ կան, իհարկե, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Այսինքն՝ եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ: Իհարկե ոչ: Եթե չկան հիմքեր, պետք է ազատ արձակվեն անհապաղ»:

Մանրամասները՝ տեսանյութում: