Տիեզերականը և երկրայինը` մեկ լուսանկարում․ STARMUS-ին ընդառաջ մեկնարկել է աստղալուսանկարչության դպրոցը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Ոսկերիչ Արևիկ Հակոբյանը Բելգիայից Հայաստան է եկել՝ մասնակցելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին։ Զբաղվում է նաև լուսանկարչությամբ, աստղագիտությամբ էլ վաղուց է հետաքրքրված։ Փառատոնին մասնակցելու մեծ ցանկություն է առաջացել հատկապես այն բանից հետո, երբ իմացել է, որ այն անցկացվելու է Հայաստանում։ Մինչ բուն փառատոնի մեկնարկը՝ Աղվերանում այսօր մասնակցում էր աստղալուսանկարչության դպրոցին։

«Ունեմ մեծ ցանկություն, որ շատ ավելին սովորեմ։ Փորձում եմ ամեն ինչին մասնակցել, որ ունենամ բավարար ինֆորմացիա, ապագայում իրենց հետ կապ ունենամ, աշխատեմ»,- նշում է Արևիկը։

Աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը ներկայացնում է աստղալուսանկարչության հիմունքները թվային հայելային ֆոտոխցիկով։ ԱՄՆ-ից է Հայաստան ժամանել․ փոքր տարիքից է սիրել աստղագիտությունն ու սկսել ուսումնասիրել։ Ասում է՝ հաջողված նկարներ ունենալու համար աստղալուսանկարիչը պիտի ունենա տիեզերքի մասին հիմնարար գիտելիքներ, իմանա աստղերի անունները։

Աստղալուսանկարչություն սկսելու համար ամենևին էլ պարտադիր չէ թանկարժեք ֆոտոխցիկ ունենալ, իսկ Հայաստանում այս մասնագիտությամբ զբաղվելու համար տեսարժան վայրեր շատ կան՝ ասում է Օշինը։

Մայքլ Բակիչն արդեն 20 տարի է՝ աշխատում է աստղագիտության մասին աշխարհում ամենամեծ՝ Astronomy ամսագրում։ Ի՞նչ խնդիր է լուծում պարբերականը, ի՞նչ թեմաների է անդրադառնում և ինչպե՞ս կարելի է մատուցել տիեզերականն ու երկնայինը մեկ լուսանկարում․ աստղալուսանկարչության դասընթացի շրջանակում Բակիչը հենց այս հարցերի պատասխանները կփոխանցի մասնակիցներին։ Բայց գլխավորն այն է, որ դպրոցի 3 օրերին մասնակիցները սովորեն այն տեխնիկան, որին երկար տարիներ տիրապետում են մասնագետները։

«Ամսագրում կա գիտության բաժինը, որը շատ կարևոր է, և այն խոսում է աստղագիտության, տիեզերական ծրագրի վերջին հայտնագործությունների մասին: Ես ուզում էի միայն մի օր լինել այստեղ, ես արդեն սիրահարված եմ Հայաստանին, գեղեցիկ է: Եվ հետո, ամսագրի երկրորդ կեսն ավելի շատ նվիրված է ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ սիրողական լուսանկարիչներին, ովքեր ցանկանում են, օրինակ, իմանալ, թե ինչ աստղադիտակ կամ ֆոտոխցիկ գնել, որտեղ գնալ՝ լավագույն նկարներն անելու համար և այլն»,- ընդգծում է Բակիչը։

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների դասախոսությունները լսելուց բացի՝ մասնակիցները նրանց օգնությամբ 3 օր շարունակ ձեռք կբերեն գործնական հմտություններ։ Գիշերային ժամերին նախատեսված են գործնական պարապմունքներ բարձադիր տեղանքներում՝ թիրախում աստղազարդ երկինքն ու հայկական բնաշխարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան