Փաշինյանը կարծում է՝ ամեն «արժեցող-չարժեցողի» հետ չպիտի քննարկի, ինքը գիտի՝ ինչ է բանակցում․ Միքայել Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Բրյուսելում այսօր կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում։ Հանդիպման և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ։

-Պարո՛ն Նահապետյան, մեզ առհասարակ քիչ բան է հայտնի դառնում նույնիսկ այս հանդիպումների ավարտվելուց հետո։ Ի՞նչ է լինում փակ դռների հետևում։

-Հայաստանը 3 խնդիր ունի․ Հայաստանը չունի ռազմավարություն, Հայաստանի Կառավարությունը չի խոսում, և Հայաստանի փորձագիտական համայնքը, ըստ այդմ, իր նվազ կարողություններով, իր կասկածելի ունակություններով հնարավորություն չունի որևէ կերպ մեկնաբանելու, մեկնելու տեղի ունեցողը։ Եվ սա դրսևորվում է ինչպես ներհանրային կոնտեքստում, որ մենք չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում, այնպես էլ արտաքին քաղաքական կոնտեքստում, որ պարզ չէ՝ մեր քաղաքական վեկտորն ո՞ւր է գնում, և դա պարբերաբար հանդիպում է դիվանագիտական ձախողումների։

-Հայտնի է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Հիմա նույն իրավիճա՞կն է։

-Խոշոր հաշվով՝ այո՛, որովհետև իր արժեքներից բխող պատասխան է։ Որովհետև ինքը կարծում է, որ «արժեցող-չարժեցողի» հետ այդպիսի լուրջ հարցերը չի կարելի քննարկել, ինքը գիտի՝ ինչ է բանակցում, և հետևաբար՝ դա իր մոնոպոլիան է արտաքին քաղաքականության։ Հետևաբար, մեզ երկու ոտքով է պատուհասել իրավիճակը, որովհետև առաջին՝ մենք չունենք այն բանակցողը, որ գիտի՝ ինչ է անում, և երկրորդ՝ այդ չիմացող բանակցողը չի բացում դռներն ավելի ժողովրդավարական պրոցեսի առաջ, որ գոնե մյուսները, խելք խելքի տալով, ինչ-որ բան ներկայացնեն։

-Իսկ Հայաստանի իշխանությունն ունի՞ դիրքորոշում Արցախի շուրջ բանակցություններում։

-Թուղթ կա՞ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ կապված, փաստաթուղթ կա՞։

-Կան ռազմավարական ծրագրեր, կան բանակցային ինչ-որ փաստաթղթեր։ Բայց վերջին շրջանում բացահայտ հայտարարություններ չկան։

-Տեսեք, խաշի սեղանը լավ հարթակ չէ Սոկրատես մեջբերելու համար։ Ամեն ինչ պետք է անել իր տեղում։ Ղարաբաղյան հարցի բանակցությունների տեղերը, ֆորմատներն այս պահին մի քիչ ավելի անհստակ են, քան 2020 թվականին, բայց, այնուամենայնիվ, խիստ սահմանափակ են։ Եվ պարզ է, թե որտեղ դա պետք է հնչի։

Բոլոր այն հարթակները, որտեղ Ղարաբաղյան հարցի շուրջ փաստաթղթավորված քննարկումներ են գնում, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մեզ համար էական չէ կարգավիճակը, էական է այն, որ որևէ կարգավիճակ ապահովի Արցախի հայերի անվտանգությունը և իրավունքները։

-Դա Հայաստանի անկարողությա՞ն հետևանք է։

-Ես կարծում եմ, որ դա միջազգային իրավունքը և արտաքին քաղաքականության էությունը չպատկերացնելու մեր քրոնիկ հիվանդության հետևանք է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան