Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Հասարակություն
31.08.2022 | 18:50«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 31-ին, որոշեց բավարարել պաշտպանական կողմի բողոքը և բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր։