Փաշինյան-Ալիև հանդիպումից դրական սպասելիքները զրո են, բացասական՝ ինչքան ասեք․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, այդ հանդիպումից սպասելիքների և հարակից թեմաների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, եթե հաշվի առնենք նախորդ հանդիպումների արդյունքները, այս հանդիպումից ի՞նչ սպասելիքներ պետք է լինեն։

-Դրական սպասելիքները՝ զրո, բազասական՝ ինչքան ասեք։

-Ինչո՞ւ։

-Որովհետև պարտված իշխանությունը կարող է միայն և միայն նոր պարտություններ բերել։

-Կա՞ ինչ-որ կետ, որտեղից պարտված իշխանությունը կարող է զրոյական վիճակի գալ։

-Հեռանալը՝ գիտակցված, ինքնուրույն, ինքնակամ, հասկանալով, միգուցե՝ ձևավորելով իրավիճակ, երբ իր խոսքի մեջ ասի՝ ես այսօր հեռանում եմ, խնդրում եմ՝ եկեք այս սենյակում մեծ սեղան դնենք, հրավիրենք քաղաքական բոլոր ուժերին, որ մեր հետ տանենք վատ ժառանգությունը, բարդ ժառանգությունը։ Որովհետև մենք չունենք այլ ռեսուրս՝ բացի եղած հայությունից։ Սա է մեր միակ հայկական ռեսուրսը, որ տիրապետում ենք այսօր, որը որևէ մեկից կախված չէ, միայն մեզանից է կախված։

Մենք չունենք հզոր զենքեր, պետք է գնանք մեկից ուզենք։ Չունենք հզոր, մեծ գումարներ, որ ասենք՝ մեզ մոտ տպագրում ենք կամ մերն է։ Չունենք գիտական այնպիսի նորություններ, որ աշխարհում նայեն, ասեն՝ վա՜յ, մենակ սրա համար Հայաստանին տիրություն ենք անում։ Չկա բնական պաշարը։ Չունենք ոչ մի այլ բան՝ բացի մեր միասնությունից։ Պետք է կարողանանք իրար մեջ ուժ գտնել, անել։ Դրա համար կա խնդիր՝ գործող իշխանությունները գիտակցված, ինքնակամ պետք է այդ որոշմանը գնան, որ նոր ու նոր պարտություններ չունենանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան