Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 4-րդ հանդիպումը: Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 22-ին։

Վարչապետ Փաշինյանը դեռ երեկ էր մեկնել Բելգիայի մայրաքաղաք։ Մինչ այդ Եվրոպական խորհրդի նախագահը  հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Կողմերը կարևորել էին երկխոսության շարունակականությունը և հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: ՀՀ պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հրապարակում հանդիպման օրակարգի մանրամասները։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ «Հիքմեթ Հաջիևի ասածը չեմ կարող մեկնաբանել, քանի որ չունեմ նման տեղեկություն։ Սպասենք հանդիպման ավարտին և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն կտրվի»,- Factor TV-ին ասել էր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս տեղի էր ունեցել Բրյուսելում մայիսի 22-ին:  Պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել,  հրապարակվել էր հանձնաժողովների կազմը, ինչին հաջորդել էր հանձնաժողվները ղեկավարող Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի ուղղությամբ:

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև-Միշել արդեն 4-րդ եռակողմ հանդիպումից․ այս թեմայով դիտեք նաև  Factor TV-ի ռեպորտաժը։