ԱՄՆ-ը հայտնել է Իրանից Ռուսաստան ԱԹՍ-ներ ուղարկելու մասին. ի՞նչ սարքավորումներ են դրանք

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը հաստատել է Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեր գնահատմամբ՝ Ռուսաստանն օգոստոսին մի քանի օրվա ընթացքում Իրանից ստացել է «Մոհաջեր-6» և «Շահեդ» սերիայի անօդաչու թռչող սարքեր։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռներն Իրանի օդանավակայանից մեկում բեռնել են անօդաչու թռչող սարքեր, այնուհետև Իրանից թռել են Ռուսաստան։ Սա այն է, ինչ մենք տեսնում ենք, սրանք են մեր գնահատականները»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն ուղարկելու մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկյան մամուլը՝ Washington Post թերթը և CNN-ը։

Պարբերականը հղում էր արել հետաքննության ծառայությունների ներկայացուցիչներին, իսկ հեռուստաալիքը՝ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչին։

Սարքերի առաջին փորձարկումների ժամանակ ռուս զինվորականներն իրենց աշխատանքում բախվել են մի շարք խափանումների, հայտնում է Washington Post-ը։ Թե ի՞նչ ձախողումների մասին է խոսքը, թերթը չի մանրամասնել։

Թեև Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագիրը զարգանում է 1980 թվականների վերջից, երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ, և շատ անօդաչու թռչող սարքեր, ըստ փորձագետների, հիմնականում պատճենահանվել են արտասահմանյան սարքերից:

Տաթև Ֆռանգյան