Լարս տանող թունելի հորատման աշխատանքն ակտիվորեն ընթանում է

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելում աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ արդեն 3 042 մետր խորության վրա, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Նշվում է, որ կառուցումից զատ, թունելը նաև պարսպապատվում է։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Քվեշեթի-Կոբի թունելի շինարարական աշխատանքները ստուգելուց հետո ասել է, որ օրական մոտավորապես 12-15 մետր փորման աշխատանքներ են կատարվում.

«Մենք լիահույս ենք, որ երկրաբանական պայմանները թույլ կտան պահպանել թունելների կառուցման ներկայիս գրաֆիկը։ Սարքը բարձր տեխնոլոգիական է, և դրա բոլոր կարևոր բաղադրիչները ղեկավարվում են կառավարման վահանակի սենսորների միջոցով։ Անվտանգությունն ապահովված է ինչպես տարհանման գործընթացում, այնպես էլ ծրագրի շրջանակներում՝ 9 կմ տարհանման թունելի, օդափոխության, հրդեհաշիջման, ծանուցման համակարգերի և բազմաթիվ այլ բաղադրիչների համակցությամբ։ Կարելի է ասել, որ մենք կունենանք իսկապես եզակի և միաժամանակ չափազանց անվտանգ թունել՝ հագեցած բոլոր անհրաժեշտ համակարգերով»։

Քվեշեթի-Կոբի ժայռապատ ճանապարհի 9 կմ երկարությամբ և 15 մետր տրամագծով շարունակական թունելի շինարարական աշխատանքները սկսվել են 2021 թվականի մայիսին։

Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կկառուցվեն, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկը աշխարհում։

Նոր 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ ճանապարհն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70 տոկոսը կունենա լրացուցիչ գոտի։

Նախագիծը նաև նախատեսում է փոքր ենթակառուցվածքային ծրագրեր՝ բնակչության կարիքներին համահունչ, ներառյալ նոր տրանսպորտային ցանցի ստեղծումը տեղական ճանապարհների կառուցմամբ և առկա հին գյուղական ճանապարհների վերանորոգմամբ ու զբոսաշրջային կենտրոնի կառուցմամբ։