Ինչպես «բացահայտել» առանց բացահայտելու. արդյունքներ նկարելու մաստեր-կլաս՝ ոստիկանությունից. FIP

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

Ոստիկանության վիճակագրական տեղեկագրերում հաճախ ենք հանդիպում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տվյալների։ Ներկայացված ցուցանիշները տպավորություն են ստեղծում, թե երկրում կատարված հանցագործությունների մեծ մասը բացահայտվում է, հանցագործներն արժանի պատիժ են ստանում, տուժողների իրավունքները վերականգնվում են, կարճ ասած՝ արդարությունը հաղթանակում է։ Իրականում, սակայն, բառի լայն իմաստով  բացահայտված հանցագործությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան ներկայացնում է ոստիկանության վիճակագրությունը։

Օրինակ՝ ոստիկանության 2018 թ. տարեկան ամփոփ տեղեկատվության համաձայն, «ըստ առանձին հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 74․6%, ավազակություններով՝ 66․7%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 93․4%, սպանության փորձերով՝ 74․4%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 87․0%, այդ թվում՝ ծանր՝ 71․2%, բռնաբարության ու բռնաբարության փորձի՝ 72․7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 88․9%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 73․0%, խուլիգանության՝ 59․2%, կողոպուտներով՝ 57․1%, գողություններով՝ 39․6%, այդ թվում՝ բնակարանային՝ 20․6%, խարդախություններով՝ 66․0%, յուրացման կամ վատնման դեպքերով՝ 61․8% և այլն»:

Ինչպես նշեցինք՝ ամփոփագրերից տպավորություն է ստեղծվում, թե հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ճնշող մեծամասնությունը բացահայտվում է։

Սակայն իրականում այդ «բացահայտված» հանցագործություններից չնչին մասն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվում դատարան, այսինքն՝ շատ ավելի հաճախ են դեպքերը, երբ հանցանք կատարած անձը չի կանգնում դատարանի առջև։

Մի կողմ թողնելով այն հանցատեսակները, որոնցով, տարբեր պատճառներով, ոչ բոլոր դեպքերն են արձանագրվում (ծեծ, ընտանեկան բռնության, բռնաբարություն և այլն), փորձենք տեսնել, թե ինչպիսին է պատկերն այն հանցագործություններով, որոնց բոլոր (կամ համարյա բոլոր) դեպքերն արձանագրվում են:

Գողությունների վիճակագրությունը

Վերցնենք, օրինակ, գողությունների վիճակագրությունը։

Ըստ ոստիկանության՝ միայն վերջին 5 տարիներին Հայաստանում արձանագրվել է գողության 46,284 դեպք։ Բացահայտվել է 18,968-ը։ Այսինքն՝ գողության դեպքերի առնվազն 40 տոկոսը բացահայտվում է։

Սակայն այս բացահայտված գողությունների գործերի մեծ մասն այդպես էլ չի հասնում դատարան, և հանցագործները չեն կրում օրենքով նախատեսված պատիժը։

Ոստիկանությունից հարցումով ստացված տվյալների համաձայն՝ «բացահայտված» 18,968 գողության դեպքերից 4944-ն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ Այլ կերպ ասած՝ 4 «բացահայտված գողից» միայն մեկն է (26%) կանգնում դատարանի առջև։

Ստացվում է, որ ըստ ոստիկանության՝ գողությունների 40 տոկոսը համարվում է բացահայտված, այնինչ իրականում Հայաստանում գրանցված յուրաքանչյուր 9 գողությունից միայն մեկի դեպքում է գործը հասնում դատարան։

Այլ կերպ ասած՝ կան հազարավոր գողություններ, որոնք համարվում են «բացահայտված», բայց դրանցով ո՛չ գողն է բռնված և ո՛չ էլ գողոնն է հայտնաբերված:

Եվ եթե գողությունների դեպքում նման ցածր ցուցանիշը մասամբ կարելի է պայմանավորել մինչև դատաքննությունը պատճառված նյութական վնասի փոխհատուցմամբ կամ տուժողի հետ հաշտվելու միջոցով քրեական գործի կարճմամբ, ապա նույնը չենք կարող անել սպանությունների մասով։

Սպանությունների վիճակագրությունը

Պատկերն առավել ցայտուն է սպանությունների դեպքում։

Վերջին 5 տարիներին Հայաստանում կատարված 239 սպանություններից, ըստ ոստիկանության ձևակերպման, բացահայտվել է 178-ը կամ մոտ 75 տոկոսը։

Բացահայտված 178 սպանության դեպքերից, մինչդեռ, դատարան է հասել 64-ը:

Ստացվում է, որ ըստ ոստիկանության՝ միայն վերջին 5 տարիներին սպանությունների բացահայտումը կազմում է 75 տոկոս, մինչդեռ դատարան է հասել դեպքերի ընդամենը 27 տոկոսը։ Այսինքն՝ դատարանի առջև է կանգնում սպանություն կատարած 4 հոգուց միայն 1-ը։

Նույն պատկերն է նաև ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու հանցատեսակի վիճակագրության դեպքում։

Ինչո՞ւ է այդպես

Սովորաբար, բացահայտում ասելով՝ հասկանում ենք հանցագործություն կատարած անձին հայտնաբերելն ու դատարանի առջև կանգնեցնելը, ինչի միջոցով էլ վերջինս ստանում է օրենքով նախատեսված պատիժը:

Սակայն Գլխավոր դատախազությունը հանցագործության բացահայտման սեփական սահմանումն ունի։

«Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ անձի նկատմամբ հանցագործություն կատարելու կասկածանքի հիման վրա հարուցվում է քրեական հետապնդում»։ Այսինքն՝ եթե ոստիկանությունը քրեական գործի շրջանակում անձին կասկածում է հանցագործության կատարելու համար և անձը ստանում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ապա հանցագործությունը համարվում է բացահայտված, նույնիսկ եթե այդ անձը չի գտնվել կամ գտնվել է, բայց հաջորդ օրը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այլ կերպ ասած՝ ի հեճուկս հանրային ընկալման, թե բացահայտված հանցագործությունն այն է, երբ հանցագործը կանգնում է դատարանի առջև, իրավապահները պնդում են, որ բավարար է գործով կասկածյալ ունենալ և գործը կարելի է բացահայտված համարել։ Եվ անգամ եթե նախաքննության և/կամ դատաքննության արդյունքում կասկածյալի/մեղադրյալի մեղավորությունը չհաստատվի, գործը կդասվի բացահայտվածների շարքը և այդպիսով կդառնա վիճակագրական տվյալ։

Ստացվում է, որ ոստիկանության տված վիճակագրությունը չի արտացոլում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության իրական պատկերը։ Պարզ ասած՝ կասկածյալներն ու մեղադրյալները շատ են, պատժվողները՝ անգամներով քիչ, բայց գործը համարվում է բացահայտված։