«Բրյուսել, փորձ N 4». ինչ սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Որո՞նք են Փաշինյան-Ալիև օգոստոսի 31-ին կայանալիք հանդիպման օրակարգի հարցերը․ պաշտոնական Երևանն այդպես էլ չի հստակեցնում։ Ադրբեջանական կողմը, մինչդեռ, հույս ունի, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին օրերս հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ միայն ասել էր, որ շարունակվելու են քննարկումներն այն օրակարգային հարցերի շուրջ, որոնց կողմերն անդրադարձել են նախորդ եռակողմ հանդիպմանը։ Այս տարվա մայիսի 22-ին դարձյալ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կողմերի այս հանդիպումը, ինչպես նաև նախորդը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի հիմնական տեքստն արդեն պատրաստ է և 3 կողմն էլ՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը, ծանոթ են այդ տեքստին։

«Հիմնական տարաձայնությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հարցը պահանջում է ճանաչել լուծված և անվերապահորեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց նույնիսկ ՌԴ-ն շահագրգռված չի դրանում, որովհետև եթե այդ հարցը կարգավորված է, ապա ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում ի՞նչ է անում»,- ասում է Հովհաննիսյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումից շրջադարձային փոփոխություն ակնկալել պետք չէ՝ կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն և քննարկման առարկան իսկապես կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։

«Դա, ըստ իս, ելնում է նաև ՀՀ պետական շահերից, որովհետև Արցախյան հարցի հետագա չկարգավորումը և ստատուս քվոյի վերարտադրությունն այլևս Էքզիստենցիալ սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանության տեսանկյունից»,- կարծում է Քոչինյանը։

Այնինչ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, հաշտության պայմանագրով Հայաստանը կփակի Արցախի էջը։ Փաշինյան-Ալիև հանդիպումների օրակարգը, ըստ նրա, Ադրբեջանն է թելադրում․ Բաքուն աշխարհին ուզում է ցույց տալ, որ որպես հաղթող՝ ինքն է որոշողը, կանոններ թելադրողը՝ ասում է Հովհաննիսյանը։

 

«Եթե ֆիքսվի հաշտության պայմանագիրը, ապա ՀՀ-ն արդեն ընդունում է պարտությունը և ոչ միայն այս փուլում, այլև ընդհանրապես, և կարելի է  ասել՝ Արցախի հարցը փակված է։ Այսպիսի հարաբերություններում Հայաստանն իրավազուրկ է, իրավունք չունի նույնիսկ հղում անելու, որ հռչակագրով հստակ ժամկետներ կան»,- նշում է Հովհաննիսյանը։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասուլիսում հայտարարել էր, որ իրենց կարծիքով՝ Հայաստանը դեռևս տատանվում է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու Արցախյան հարցը պիտի տարանջատվեն՝ նկատում է Արեգ Քոչինյանը։ Եթե ՀՀ-ն համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշման հետ և չի գնում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, ապա դա ինչ-որ բան փոխո՞ւմ է Արցախում՝ հարցադրում է անում քաղաքագետը։ Ըստ նրա՝ մեր խնդիրն է հասկանալ՝ ինչպես է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից հնարավորիս քիչ կորուստներով։

«ՀՀ-ն այլևս ԶՈՒ չունի Արցախում, և պոտենցիալ չունի ազդեցություն ունենալ Արցախում տեղի ունեցող գործընթացների, իրավիճակի վրա»,- ընդգծում է Քոչինյանը։

Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկների փաթեթ։ Պաշտոնական Երևանը հանդես էր եկել 6 կետից բաղկացած առաջարկներով, որոնք, սակայն, Բաքուն լրջորեն չի դիտարկում։

Ղարաբաղի հարցը փակված համարելով՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացառում, նաև՝ սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կոմունիկացիաների բացում։ Արդյո՞ք այս առաջարկները քննարկման առարկա կդառնան վաղվա հանդիպմանը, առայժմ պարզ չէ։ Մինչ այդ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովներ ստեղծելու մասին հայտարարվել էր մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո։ Հանձնաժողովները ղեկավարում են երկու երկրների փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով երկրորդ հանդիպումն է։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին, Երասխի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան