Ռուս ընդդիմադիր գործիչ և հրապարակախոս Լեոնիդ Գոզմանը 15 օրով կալանավորվել է երկամյա վաղեմության գրառման համար

Լուրեր

08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը 15 օրով կալանավորել է քաղաքական գործիչ և հրապարակախոս Լեոնիդ Գոզմանին՝ ԽՍՀՄ ղեկավարության գործողությունները նացիստական Գերմանիայի ղեկավարության գործողությունների հետ հրապարակային նույնականացման մասին վարչական հոդվածով։ Սա այս տարվա գարնանն ընդունված հոդվածով առավելագույն պատիժն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գոզմանին վարչական խախտման համար պատիժ է նշանակվել՝ 15-օրյա ժամկետով»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

72-ամյա գործչի ձերբակալման մասին հայտնի է դարձել նախօրեին։ Մինչ այդ, նրան ձերբակալել էին Իսրայելի քաղաքացիության ու դրա մասին չծանուցելու համար։ SOTA թելեգրամյան ալիքին Գոզմանն ասել է, որ իրեն կանգնեցրել են հիվանդանոցից դուրս գալու ժամանակ։ Մինչ դատական նիստը Գոզմանին պահել են Տվերի ոստիկանությունում։

Քաղաքական գործիչը Հիտլերին համեմատել է Ստալինի հետ՝ պնդելով, որ Ստալինն ավելի վատն էր, քանի որ «կոմունիստները համընդհանուր պատերազմ են հայտարարել իրենց սեփական ժողովրդին»։ SOTA թելեգրամյան ալիքը գրել է, որ սա երկու տարվա վաղեմություն ունեցող հրապարակում է եղել։

Տաթև Ֆռանգյան