Անհայտ կորածների ընտանիքները սպասում են իրենց հարազատների մասին նորությունների․ ԿԽՄԿ

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Անհայտ կորած անձանց միջազգային օրվա առթիվ հաղորդագրություն ու տեսանյութ է հրապարակել։

«Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին և հանրությանը զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։ Այսօր մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում անհայտ կորած անձանց ընտանիքներին։

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհայտ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ։

– Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց իմ վերքը երբեք չի բուժվում, – ասում Գայանե Հովհաննիսյանը, որի եղբայրն անհայտ կորել է 2020 թ․-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով, – Գիշերը չեմ քնում, ամեն ժամ, ամեն րոպե սպասում եմ Կարենի հետ հանդիպմանը, պատկերացնում եմ, թե ինչպես եմ փաթաթվելու, գրկելու նրան։

ԿԽՄԿ-ի տեսանկյունից՝ թե՛ անհայտ կորած անձինք, և թե՛ նրանց ընտանիքները տուժած կողմ են։ Մենք շարունակում ենք համագործակցել իշխանությունների հետ՝ աջակցելու խնդրին արձագանքման նրանց կարողություններին, ինչպես նաև խրախուսելու վերջիններիս որդեգրել որոնողական ջանքերին նպաստող, ընտանիքներին և նրանց հարազատների արժանապատվությունը պաշտպանող քաղաքականություններ։ ԿԽՄԿ-ն և իր Որոնման կենտրոնական գործակալությունը համակարգում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման ջանքերն ամբողջ աշխարհում՝ ընտանիքների վերամիավորմանն աջակցելու և անհայտ կորած անձանց խնդրի հետևում հաճախ անտեսված մարդկային դժբախտություններին ուշադրություն հրավիրելու նպատակով։

– Արտահայտում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին, – ասում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, – Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել նրա հետ։ Անհայտ կորած անձի ճակատագիրը պարզելը նախևառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն։ Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում։

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ և խրախուսելով կողմերին անելու հնարավորինը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ»։