Մարդիկ ստիպված են լինելու բնակարանները վաճառել, վարկեր վերցնել․ Սաքունցը՝ վճարի դիմաց ծառայությունից ազատվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ասածն ուղղակի խոստովանություն է, որ իրենք անզոր են կոռուպցիայի դեմ պայքարելու, խոստովանում է՝ կա այդ երևույթը, և իրենք անզոր են»,- այս մասին այսօր «24 միլիոն դրամ. «բանակից ազատվելու գի՞ն», թե՞ պրոֆեսիոնալ բանակի գրավական» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով 24 մլն դրամի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագծի մասին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մեկնաբանությանը։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 24 մլն դրամ վճարելու դիմաց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել մինչև 4,5 ամիս։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է։

«Ասում են՝ ավելի լավ է քրեական հետապնդման չենթարկվեք, որպեսզի ջանքեր չգործադրեն նման խարդախությունների դեմ պայքարելու համար։ Ըստ էության, կոռուպցիոն այդ ենթադրյալ խախտումները կատարում են ունևորները, և այս նախագիծը սոցիալական անարդարության հերթական դրսևորումն է։ Հիշեցնեմ՝ 2018-ի հեղափոխության բուն պատճառը սոցիալական արդարության դեֆիցիտն էր, որը համակարգային երևույթ էր։ Սոցիալական արդարության դեֆիցիտը հետևանք է իրավունքի գերակայության սկզբունքը չպաշտպանելու, խտրական դրսևորումների դեմ ոչ պատշաճ պայքարի»,- նշեց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով՝ եթե նախագծի նպատակը գումար հայթայթելն է այլ զինվորական ծառայության համար, ապա արդյոք հաշվարկ կա, թե Հայաստանում քանի ընտանիք կարող է այդ գումարը վճարել ու քանի պայմանագրայինի հինգ տարի վճարել։

«Այսօր մեր երկրում ժողովրդագրական խնդիր կա, նախագծով այս խնդիրն ինչպե՞ս է հաղթահարվելու։ «Լավ, իսկ մտածե՞լ են, որ այս հարցը մտնելու է ընտանիքներ։ Երեխան ծնողներին ասելու է՝ բա դուք ինչի՞ համար եք, տեսեք էն հարևան տղեն կարողանում է 60 հազար դոլար տա, ու փրկվի, իսկ դուք ջանք չեք գործադրում։ Ի՞նչ է, մարդիկ ստիպված են լինելու բնակարանները վաճառե՞ն, վարկեր վերցնե՞ն։ Այս նախագծով բացում են Պանդորայի արկղը, որով ընտանիքներում համերաշխությունն է խարխլվում»,- ընդգծեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում: