Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին փոխանցված գերիների և աճյունների թիվը

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բաքուն հայտարարել է 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին փոխանցված գերիների և զոհվածների աճյունների թիվը։ Ադրբեջանական լրատվամիջոցները,  հղում անելով այդ երկրի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին, գրում են, որ Բաքուն 44-օրյա պատերազմից հետո Հայաստան է փոխանցել 1713 հայ զինվորների մարմիններ։

Նաև հայտարարվում է, որ «Ադրբեջանը գերությունից ազատել է 159 հայի (118 զինվորական, 41 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) կալանավորվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը»։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նշում է Ադրբեջանը, Հայաստանը «Ադրբեջան է տեղափոխել 25 քաղաքացու (19 զինվորական, 6 քաղաքացիական անձ): Նրանցից հինգը (1 զինվորական, չորս քաղաքացիական անձ) կալանավորվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը»։

Հիշեցնենք, որ այսուհանդերձ, Բաքուն լիովին չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գերիների վերադարձի  մասով ստանձնած պարտավորությունները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում շարունակում են պահվել առնվազն 38 հայեր, իսկ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հայ գերիների և պահվող անձանց թիվն իրականում գերազանցում է 100-ը։

Տաթև Ֆռանգյան