Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել
Քաղաքականություն
29.08.2022 | 22:01Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ, փոխանցում է Արմենպրեսը:
Խերես(Jerez)-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։
Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը: