Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել է Խերսոնի շրջանում հարձակման անցնելու մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հարձակում է սկսել երկրի հարավում, հայտնել է «Հարավ» անվտանգության և պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը, փոխանցում է Meduza-ն։

«Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ է սկսել Ուկրաինայի հարավի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Խերսոնի շրջանում», – ասել է Գումենյուկը (մեջբերում է Strana.ua-ն):

«Կախովկա» օպերատիվ խմբի տվյալներով՝ մարտերի արդյունքում իրենց դիրքերից հետ են քաշվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության 109-րդ գունդն ու ռուս դեսանտայինները»,- հայտնել է նա։

Ուկրաինայի որոշ լրատվամիջոցներ էլ՝ սեփական աղբյուրներին հղումով հայտնում են, որ օգոստոսի 29-ին ուկրաինական զորքերին հաջողվել է «ճեղքել պաշտպանության առաջին գիծը։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով Խերսոնի շրջանի ռուսամետ իշխանություններին, հերքել է «Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի վրա հարձակման մասին լուրերը»։

 

Տաթև Ֆռանգյան