Պարեկների մասնակցությամբ միջադեպ Գյումրիում․ ոստիկանությունը պարզաբանում է

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Գյումրեցի իրավապաշտան Կարապետ Պողոսյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` ահազանգելով պարեկների մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որին, ըստ նրա, ակամա ականատես է եղել։ Նա, մասնավորապես, գրել է. « Քիչ առաջ պարեկները կանգնեցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն… Ըստ ինձ դիմած քաղաքացիների՝ պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել… Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ… Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը․․․»

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ հրապարակմանը ծանոթ են, ուսումնասիրում են, իսկ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ իրենց մոտ ծեծված քաղաքացի չի տեղափոխվել։

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ շտապօգնության բրիգադ ուղարկվել է Գյումրու Սուրեն Մատնիշյան 93 տան հասցե։ Սեփական տան դիմաց կանգնած են եղել թե՛ պարեկները, թե՛  նշված քաղաքացին։ Վերջինս եղել է խիստ նյարդային, հուզված վիճակում, սակայն նրա վրա  մարմնական վնասվածք չի եղել, ինքն էլ չի հայտարարել, որ պարեկները ծեծել են։ «Գլխացավ է ունեցել, ճնշումն է բարձր եղել՝ 160, շտապօգնության մեքենայի մեջ են նստեցրել, ներարկրում են արել, առաջարկել են հիվանդանոց տեղափոխել, ինքն իր ձեռքով ստորագրել է, որ հրաժարվում է։ Մեզանից հետաքրքրվում են՝ աչքերին դեղ ցփնած չի՞ եղել, մեր բուժանձնակազմը նման բան չի արձանագրել, հիվանդի կողմից նման հայտարարություն չի էլ հնչել»,-ասաց Արթուր Մանուկյանը։

Արմիկ Մովսիսյան