ԱՄՆ ռազմանավերի անցումը Թայվանի նեղուցով չի հակասում «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը․ Սպիտակ տուն

Լուրեր

08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կիրակի օրը ԱՄՆ երկու ռազմանավերի անցումը Թայվանի նեղուցով «լիովին համահունչ է» ԱՄՆ-ի «Մեկ Չինաստանի քաղաքականությանը» և ազատ ու բաց հնդկախաղաղօվկիանոսյան տարածք ապահովելու ձգտումներին, գրում է VOA-ն:

Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին՝ հավելելով, որ «դա վաղուց էր ծրագրված»։ ԱՄՆ-ի երկու ռազմանավերի անցումը Թայվանի նեղուցով առաջին նման գործողությունն էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո։

Հիշեցնենք, որ պաշտոնական Պեկինը, որը կղզին իր տարածքն է համարում, օգոստոսի սկզբին բացասաբար էր արձագանքել Փելոսիի Թայվան այցին։ Դրանից հետո Չինաստանը զորավարժություններ էր սկսել կղզու մոտ։ Փելոսիի այցից մեկ շաբաթ անց ԱՄՆ մի խումբ օրենսդիրներ նույնպես այցելել են կղզի՝ ավելացնելով Չինաստանի դժգոհությունը։ Հինգշաբթի օրը Թայվան է ժամանել սենատոր Մարշա Բլեքբերնը, որը Սենատի առևտրի և զինված ծառայությունների հանձնաժողովներում է: Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է կղզի այս ամիս:

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ Chancellorsville և Antietam հածանավերն անցել են «․․․նեղուցի միջանցքով, որը գտնվում է ցանկացած առափնյա պետության տարածքային ջրերից դուրս», – ասել են ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնյաները:
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավերը շարժվում են դեպի հարավ, և որ իրենց ուժերը հետևում են դրանց՝ նաև ընդգծել, որ «իրավիճակը նորմալ է»:

Տաթև Ֆռանգյան