ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի ՄՏՍԵ քաղաքականության նախարար Ա. Ժամանկուլովի հետ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ղրղզական Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի հանդիպումը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող, ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի կազմկոմիտեի անդամ Վերոնիկա Խորասանյանը։

Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի և նրա գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Ղրղզստան և կարևորելով երկու երկրների միջև երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցության ուղիների ձևավորումը և զարգացումը՝ Ա․ Ժամանկուլովը նշել է, որ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի ապագան է, և ում այսօր անվանում ենք երիտասարդներ, առաջիկայում հենց նրանք են որոշելու երկրի ճակատագիրը։

«Պետության դերակատարումը երիտասարդներին օգնելն է՝ դառնալու ստեղծարար և բարձրակարգ մասնագետներ։ Եվ այս ֆորումն իր տեսակով յուրահատուկ երկխոսության հարթակ է, ուր մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, երիտասարդները և պետական աշխատողները հանդիպել են՝ քննարկելու և մշակելու այնպիսի նախագծեր, որոնք կհամախմբեն ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երիտասարդներին՝ նպաստելու երկրների առավել սերտ ինտեգրացմանը և զարգացմանը»,- ասել է Ղրղզստանի նախարարը։

Արթուր Մարտիրոսյանը, կիսելով Ղրղզստանի նախարարի տեսակետը, նշել է, որ Հայաստանը և Ղրղզստանը համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի դեմս մի շարք կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ԵԱՏՄ նոր ձևաչափով ֆորումի կազմակերպման ղրղզական նախաձեռնությունը կարող է դառնալ հետաքրքիր հարթակ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական կառուցների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ընդհանրական հարցերի շուրջ երկխոսության զարգացման համար։

«Ես վստահ եմ, որ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից այստեղ են հավաքվել ներկա և ապագա երիտասարդ առաջնորդները, ովքեր ասելիք և անելիք ունեն իրենց երկրների բարգավաճման, զարգացման և միջազգային հարթակներում լավագույն համագործակցության կառուցման գործում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ոչ միայն խոսել համագործակցությունից, այլև անհրաժեշտ է համագործակցել, և դրա համար պետք է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, կապերը, միջոցները, ձևաչափերը, հարթակները, ինչպիսին և այս երիտասարդական ֆորումն է։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել նմանօրինակ ֆորումի կազմակերպման նախաձեռնության և այն սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով, որին հետևել է կարճատև շրջայցը «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում տեղակայված ղրղզ հայտնի արձակագիր Չինգիզ Այթմատովի տուն-թանգարանում»,- ասված  է հաղորդագրությունում։