Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Հիքմեթ Հաջիևը Շուշիում կազմակերպված միջազգային համաժողովի բացմանն իր ելույթում դժգոհել էր, թե ԱՄՆ դեսպանատունը բացահայտորեն անտեսել է Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը։

Դեսպանատան խոսնակն ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության հարցմանը հայտարարել է.

«Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, մենք կարող ենք անել ամեն ինչ՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել են և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի:

Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ այնպիսի կարևոր հարցերի շուրջ շփումներ հաստատելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»,- «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան ասել են դեսպանատնից։

Տաթև Ֆռանգյան