Նոր չափորոշչով նախատեսվում է ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածության թեթևացում. հանդիպում Վայոց ձորի դպրոցների տնօրենների հետ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։

Հերթական քննարկումը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումները՝ մասնավորապես կարևորելով հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը: Նա տեղեկացրել է, որ նոր չափորոշչով ուսուցչի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է շաբաթական ծանրաբեռնվածության թեթևացում:

Չափորոշիչն անցյալ տարվանից փորձարկվում է Տավուշում, իսկ 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվի ողջ հանրապետությունում:

Անդրադառնալով մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ ուսումնական տարում Վայոց ձորի մարզից ատեստավորվել է 4 մանկավարժ, իսկ այս տարի կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 97-ը: Նախարարի տեղակալը տնօրեններին հորդորել է` խրախուսել ուսուցիչներին, որպեսզի նրանք առավել ակտիվ մասնակցեն կամավոր ատեստավորմանը, որը մասնագիտական կատարելագործման և աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն է:

Նախարարի տեղակալի խոսքով` զուգահեռաբար մշակվում է նաև կրթական հաստատությունների ղեկավարների աշխատավարձի բարձրացման նախագիծ:

Վայոց ձորի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պարզաբանումներ են ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության, դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, ներդպրոցական խնդիրների լուծման նպատակով դրամաշնորհային ծրագրերին դիմելու հարցերի շուրջ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին և բոլոր բանախոսներին կրթական բարեփոխումների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվության հաղորդման, իսկ մասնակիցներին՝ ակտիվ երկխոսության համար: Արարատ Գրիգորյանը նաև շնորհավորել է կրթական համակարգի աշխատակիցներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ տարի:

Հիշեցնենք՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են Տավուշի մարզից: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում: