Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կադիրովին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է, որ «անհերքելի ապացույցներ» է գտել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, Չեչնիայի Ռոսգվարդիայի զորքերի փոխհրամանատար Դանիիլ Մարտինովի ու առանձին «Հարավ» գումարտակի 249-րդ տակտիկական խմբի հրամանատար Հուսեյն Մեժիդովի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՈւԱԾ-ն Կադիրովին մեղադրել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը և վարելը (437-րդ հոդվածի 2-րդ մաս), կանխամտածված գործողություններ կատարելը՝ Ուկրաինայի տարածքի սահմանները փոխելու համար (110-րդ հոդվածի 3-րդ մաս) և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան արդարացնելու, համարժեք ճանաչելու մեջ (436-2-րդ հոդվածի 3-րդ մաս):

«Փաստագրված է, որ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Կադիրովն անձամբ վերահսկել է այդ ստորաբաժանումների առանձին ռազմական գործողությունների մշակումն ու պլանավորումը, հրամաններ տվել, լսել զեկույցներ և հաշվետվություններ նրանց ղեկավարներից»,- ասվում է ՈւԱԾ հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան