Բաքուն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելուն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելուն:

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ ձևակերպվել է ամենաբարձր մակարդակով։ Գործնականորեն չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը հեռանա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ ասվում էր ․ «Ես դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակում եմ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Այս պաշտոնում դեսպան Ռիքերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և ԱՄՆ պատվիրակության անունից գլխավոր բանակցողը Ժնևի միջազգային քննարկումներում այս կրիտիկական ժամանակաշրջանում»։ Բացի այդ շեշտվում էր, որ Միացյալ Նահանգները «հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»: Ըստ Բլինքենի՝ «Ռիքերը երկկողմանի հիմունքներով կաշխատի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերակատարությամբ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»:

Տաթև Ֆռանգյան