«Ինձ հրելով տարան»․ Ֆիզգորոդոկից բերման ենթարկվածները մտադիր չեն դադարեցնել պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
Բոլորը

Տիկին Օֆելյան խանութից տուն է վերադարձել և դրսում մնացել, քանի որ բանալի չի եղել նրա մոտ։ Հարևաններից է տեղեկացել, որ որդուն՝ ֆիզիկոս Միքայել Ագանյանցին ոստիկանները բակից բերման են ենթարկել։ Պատճառը Ալիխանյան 6/1 հասցեում՝ Ֆիզգորոդոկ անունով հայտնի գիտավանում բարձրահարկ շենքի վերսկսված շինարարության դեմ բողոքն է։

Բնակիչները մինչ այս բազմաթիվ հայցեր ու դիմումներ էին ներկայացրել, այդ թվում՝ չլիցենզավորված մարմնի կողմից ստացված փորձագիտական եզրակացության մասին։ Բնակիչների խոսքով՝ շինարարությունը կասեցնելու որոշում է եղել։ Վերջին 3-4 ամիսների ընթացքում շինարարությունը կասեցված է եղել, բայց վերսկսել է այսօր առավոտյան։ Այդ ընթացքում ցուցանակի վրա նոր շինթույլտվության տվյալները չհայտնաբերած երկու քաղաքացիները՝ Միքայել Ագանյանցը և Հայկ Հարությունյանը, դուրս են եկել բողոքելու, բայց բերման են ենթարկվել։

Իրենց բերման են ենթարկել առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանական բաժանմունքում արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել՝ պատմում է Հայկ Հարությունյանը և պնդում, որ ոստիկանները սադրել են իրենց ու բերման ենթարկել առանց հիմնավոր պատճառի։

Բնակիչները դեռ նախորդ տարվանից ահազանգում են, որ տարածքում շինարարությունն ապօրինի է ընթանում․ այն դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով։ Պնդում են, որ հետո էլ անօրինական է եղել նախկին շինթույլտվությունը, քանի որ տրամադրվել է չլիցենզավորված կազմակերպության կողմից, մատնանշում են նաև շինարարական նորմերի մի շարք խախտումներ։

Նոր շինթույլտվությունը տրվել է՝ առանց հաշվի առնելու նախկինում ներկայացված առարկությունները, չի իրականացվել նախագծի հանրային լսում։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին տեղեկացրին, որ հանրային լսում չի կազմակերպվել, քանի որ նախկինում այդ թեմայով լսում արդեն իրականացվել էր և ցանկացած նախագծային փոփոխության դեպքում նոր հանրային լսում հնարավոր չէ իրականացնել։

«Շինաշխատանքները մեկնարկել են, քանի որ կառուցապատողին տրվել է նոր շինթույլտվություն, համաձայնեցվել է նախագիծը հերթական փոփոխություններից հետո, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։ Բացի այդ՝ հայտ էր ներկայացվել, որ վարույթ իրականացվի, որի ժամանակ կլսեին դիմում տված բնակիչներին։ Իրենք վարչական վարույթին մասնակցել են, լսումներ եղել են, արդյունքում վարչական ակտ է կազմվել և դիմումատուին տրվել է շինթույլտվություն»,- ասվում է քաղաքապետարանից տրված պարզաբանման մեջ։

Թաղամասի բնակիչները կառուցապատման դեմ մի քանի այլ փաստարկներ էլ են բերում․ ասում են՝ եռահարկ և քառահարկ շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարվի, կհատվեն տասնամյակների կյանք ունեցող ծառեր, կտուժի կենսամիջավայրը։ Ի պատասխան քաղաքացիների բողոքների՝ շինաշխատանքներ իրականացնող «Ռատկո» ընկերության տնօրենն ընդգծում է՝ տնտեսապես շահավետ չեն համարել ցածրահարկ շենք կառուցել, իսկ հատված ծառերի փոխարեն մտադիր են տնկել նորերը։

Բնակիչները պատրաստվում են շարունակել պայքարը և վիճարկել նաև նոր շինթույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան